Մշակույթ 

Հոլիվուդյան գերաստղը նկարահանվելու է Աննա Մելիքյանի ֆիլմի շարունակությունում

«Սիրո մասին» ֆիլմի ռեժիսոր Աննա Մելիքյանը հայտնել է,որ իր ֆիլմի երկորդ մասում նկարահանվելու է նաև հոլիվուդյան գերաստղ Ջոն Մալկովիչը:

Մելիքյանը նշել է, որ ֆիլմի նոր մասը բաղկացած է լինելու 5 նովելից, որոնք նկարահնելու են տարբեր ռեժիսորներ:

Ինչ վերաբերում է հոլիվուդյան աստղին, ապա նա մարմնավորելու է դասախոսի, ով պատմելու է այն մասին, թե ինչպես պետք է պահպանել սերը: Բացի դրանից, Մալկովիչը  նկարահանվելու է մեկ այլ նովելում, որտեղ նրա խողընկերուհին լինելու է Ինգեբորգա Դապկունայտեն:

Նույն շարքից