Մշակույթ 

Հովհաննես Այվազովսկիի կտավները Christie's աճուրդի տան թոփ-լոտերի շարքում

Հովհաննես Այվազովսկի կտավները դառնալու են  Christie's աճուրդի տան ռուսական աճուրդի թոփ-լոտերը: Այս մասին ասված է  Christie's-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրութան մեջ նշվում է, որ հունիսի 6-ին, ընդհանուր առմամբ աճուրդի է հանվելու մոտ 250 ստեղծակործություն: Մասնավորապես գեղանկարչության մասով ներկայացված են լինելու Այվազովսկիի, Գրիգորևի, Ռեպինի և այլոց աշխատանքները:

Աճուրդի թոփ-լոտերի շարքում լինելու են Այվազովսկիի «Օսմանական սրճարանը լուսնի լույսի ներքո» և «Նավաբեկություն» կտավները:

Նույն շարքից