«Ինչպես հայրիկը մեծացավ» ֆիլմի ստեղծողները ցանկանում են գլխավոր հերոսուհու տատիկի դերում տեսնել երգչուհի Ալլա Պուգաչովային: Ria.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն:
Ըստ ֆիլմի սյուժեի, հերոսուհին՝ երիտասարդ երգչուհին, հայրիկի հետ գնում է «երկրի գլխավոր մրցույթի» կաստինգին մասնակցելու:
«Մենք ուզում ենք, որ գլխավոր հերոսուհու տատիկին մարմնավորի Ալլա Պուգաչովան: Նա արտաքինով նման է նրան»,- պատմել է ռեժիսորը՝ հավելելով, որ երգչուհին դեռևս համաձայնություն չի տվել, բայց բանակցություններն ընթանում են:
Ֆիլմի նկարահանումները նախատեսում են սկսել հաջորդ տարվա գարնանը: