Ռազմական 

Ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազոր են այցելել մի խումբ հայրենակիցներ

analitik.am

Սերգիյ Ռադոնեժսկու ծննդյան 700-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորի Պատրիարքական վանատան զինվորական օբյեկտներ են այցելել մի խումբ ռուսաստանցի հայրենակիցներ՝ դիվանագիտական կազմի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցիչների գլխավորությամբ:

Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ի պատիվ Ռուսաց երկրի մեծագույն ճգնավոր սքանչելագործ Սերգիյի պատմական հոգեւոր օբյեկտներ այցն սկսվել Է Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի եկեղեցում ժամերգությամբ եւ Երեւանի բերդում Էքսկուրսիայով, որը գտնվում Է «Մեծ ամրոց» ավանում: «Կազաչի պոստում» Սուրբ Արխիստրատեգ Միխայիլի մատուռ-եկեղեցուն եւ Սրբազան Արսենի Սերբսկիի եկեղեցուն ծանոթացել են ավելի քան 100 հյուրեր Հայաստանի Հանրապետության քաղաքներից՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով զորամիավորման հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) ուղեկցությամբ:  

Պատմա-լուսավորչական Էքսկուրսիայի ավարտից հետո պատվիրակությունը Գյումիրում ծաղիկներ Է դրել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հուշարձանին:

Նույն շարքից