Ռազմական 

Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը

analitik.am

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները երկուշաբթի Բաքվում բանակցություններ են անցկացրել, որի արդյունքում ստորագրվել է 2015թ.-ի համագործակցության պլանը, տեղեկացնում է contact.az կայքը:

 

Հանդիպման սկզբում ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ասել է,  որ քննարկելու են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող «լուրջ հարցեր»,ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները: 

 

Նման հարցերի թվում Շոյգուն նշել է Կասպիցում համատեղ զորավարժությունների անցկացման, զինվորական կադրերի պատրաստման և տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցերը:

 

 

Պաշտպանության նախարարությունում հանդիպման ավարտից հետո Շոյգուին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

 

 

Ոչ պաշտոնական աղբյուրները ենթադրում են, որ քննարկման հարցերի շրջանակում եղել է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի մատակարարման հարցը, որը փաստացի շրջափակման մեջ է հայտնվել՝ Վրաստանի տարածքով ռուսական ավիացիայի թռիչքների արգելքի հետևանքով:

Նույն շարքից