Ռազմական 

Հայաստանում ռուսական ռազմակայանի զորքերի լայնածավալ վարժանքներ են ընթանում

analitik.am

Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորախմբի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու ղեկավարությամբ լայնածավալ մարտավարական զորավարժություններ են սկսվել ռուսական ռազմակայանի բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ: Դրանք հոկտեմբերի 13-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակաշրջանում մի քանի փուլով կանցկացվեն «Կամխուդ» եւ «Ալագյազ» ուսումնավարժական համալիրներում:

 

Հոկտեմբերի 13-ին զորամիավորման բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության վիճակի եւ 30-կիլոմետրանոց երթ են կատարել:

 

Անցկացվող վարժանքների առանձնահատկությունն այն Է, որ Հայաստանի ռուսական ռազմակայանի պատմության մեջ առաջին անգամ շուրջ 3 հազար զինծառայողներ եւ ավելի քան 500 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա միաժամանակ 30, 50 եւ 100-կիլոմետրանոց երթեր են կատարում ստորաբաժանումների կազմում: Նաեւ հոկտեմբերի 17-ին նրանք «Ալագյազ» զինափորձարանում բոլոր զինատեսակներից մարտական հրաձգություն կիրականացնեն պայմանական հակառակորդի վրա:

 

Երկու երթուղիներով տեխնիկայի շարժման ընթացքին հետեւել Է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը՝ «Նավոդչիկ-2» նոր համալիրի «Զաստավա», «Լեեռ» եւ «Գրանատ» ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ:

 

Զորավարժություններն ընթանում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի ղեկավարությամբ:

Նույն շարքից