Ռազմական 

Նախարար Օհանյանը կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում

analitik.am

Հայրենասիրական դաստիարակության բացակայությունն անվտանգության համար սպառնալիք է, եւ այդ ուղղությամբ անցկացվող միջոցառումներն անհրաժեշտություն են: Ձեւակերպումը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանինն է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նախարարը վստահ է, որ ցանկացած կրթօջախում ուսումնադաստիարակչական գործընթացին զուգահեռ պետք է կազմակերպվեն ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված միջոցառումներ, անհրաժեշտ է երիտասարդներին պատրաստել, որ մաս կազմեն անվտանգության ապահովման խնդիրներին:  

 


«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեծ ներդրում է երկրի միաբանման եւ գաղափարապես ավելի ամուր լինելու հարցում: Ծանր ժամանակահատված ենք ապրում: Ձեռք ենք բերել անկախություն, բայց տարածաշրջանային իրադրությունն ու հակամարտությունները ստիպում են, որ անընդհատ մտածենք ՀՀ շուրջ անվտանգության միջավայրի ձեւավորման մասին եւ կանխենք սխպառնալիքները: Այս առումով բարձր է երիտասարդության դերակատարությունը»,- ասաց նախարարը` շեշտելով, որ Արցախյան ազատամարտում էլ միասնականությունն ու ռազմահայրենասիրական դաստիրակությունն իր արդյունքը տվել է, եւ մեզ պարտադրված լուրջ մարտահրավերների, պատերազմի, շրջափակման եւ երկրաշարժի պայմաններում, լինելով միասնական, մարտական գործողություններին զուգահեռ ստեղծել ենք բանակ եւ բանակի հետ միասին ապահովել մեր երկրի պաշտպանությունը:  

Նույն շարքից