Ռազմական 

Հայաստանում սկսվել են մարտավարական զորավարժություններ

analitik.am

Հայաստանում սկսվել են մարտավարական զորավարժություններ՝ Հարավային ռազմական օկրուգի ամբողջ ռուսական ռազմաբազայի կազմում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով օկրուգի մամլո ծառայությանը:

 

«Համաձայն զորքերի նախապատրաստման պլանի՝ զորավարժությունները կանցկացվեն մինչև հոկտեմբերի 19-ը, մի քանի փուլով՝ բարձրլեռնային Կամխուդ ու Ալագյազ ռազմամարզական համալիրներում: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի պատմության մեջ առաջին անգամ մոտ 3000 զինծառայող ու ավելի քան 500 միավոր ռազմական ու հատուկ ռազմական տեխնիկա միանգամից իրականացնում են 30, 50 ու 100-կիլոմետրանոց երթեր ստորաբաժանման կազմում»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգից:

 

Հոկտեմբերի 17-ին Ալագյազի զորավարժարանում տեղի կունենա պայմանական թիրախին ուղղված մարտական կրակոցների փուլ բոլոր զինատեսակներից:

 

Ցամաքային ստորաբաժանումները օդից կփակեն ժամանակակից ավիացիոն 4-րդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչները «Էրեբունի» ռազմաբազայից:

Նույն շարքից