Ռազմական 

Մովսես Հակոբյանը ընդհատում էր գրեթե բոլորին, հարցերին էլ սպառիչ պատասխաններ չէին տրվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպումից հետո «Լևոն եւ Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսիյանը թերթին ասաց, որ պատերազմական խառը շրջանում զանգել են և իրեն ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակարարումն ավելացնի, իսկ այժմ երկու անգամ ավել ապրանքը նույն գնով են ուզում ձեռք բերել:

Նշենք, որ հանդիպման ընթացքում մտահոգություններ արտահայտող գրեթե բոլորին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը ընդհատում էր, հարցերին էլ սպառիչ պատասխաններ չէին տրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից