Ռազմական 

Ռուս-իրանական զորավարժություն Կասպից ծովում

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին մեկնարկած զորավարժությունը ավարտվելու է օրվա երկրորդ կեսին, որից հետո ՌԴ Կասպյան նավատորմիղի «Դաղստան» և «Գռադ Սվիժայսկ» հրթիռային նավերն անմիջապես ուղևորվելու են Բաքու։ Զորավարժությունն ուղղված է Կասպյան երկրների ռազմական համագործակցության խորացմանը։


Այս մասին հայտնում է իրանյան Farsnews լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայյարիին։

Սայյարին նշել է, որ ռուսաստանյան նավերը Իրանի Էնզելի նավահանգստում են մնացել 3 օր։ Իրան գալիք այցի մասին հայտնել են դեռևս հոկտեմբերի 1-ին ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։


Նույն շարքից