«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերթը մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Հայաստանի պաշտպանության նախարարության գնումների խնդրին: Բացահայտել էինք, որ տարվա սկզբին ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ) պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ` 1 ձվի դիմաց 53 դրամ վճարելու պայմանով: Այս տարվա ապրիլի քառօրյա պատերազմից հետո Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաներից մի քանիսը ՀՀ ՊՆ-ին առաջարկել էին ձուն մատակարարել ինքնարժեքով՝ մեկ հատը 40-ից 45 դրամով: Սակայն պաշտպանության նախարարությունը չէր ընդունել այդ առաջարկը եւ շարունակել էր «Արաքսից» ձու գնել 53 դրամով:
Երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեր հրապարակումից հետո` նախօրեին, ձվի մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ մատակարարման նոր գին է սահմանվել՝ 41 և 45 դրամ, նախկին 53-ի փոխարեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում