Ռազմական 

Բելառուսում ռուսական ավիաբազան նախատեսվում է բացել 2016 թվականին

analitik.am

Չնայած Ռուսաստանը դեռևս 2013թ հունիսի 6-ից հայտարարում է, որ Բելառուսում տեղակայելու է իր առաջին ավիաբազան, բայց հայտարարությունները դեռևս գործի չեն վերածվում։ 2014թ հոկտեմբերի 15-ին ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը հերքել է ինքն իրեն՝ նշելով, որ ռուսաստանյան ավիաբազան Բելառուսում կտեղակայվի միայն 2016թ-ից, և այնտեղ ծառայության կանցնեն Սու-27 կործանիչներ։


Այս մասին հոկտեմբերի 15-ին գրում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստիլրատվական գործակալությունը՝ հղում անելով Վիկտոր Բոնդարևին։ Վերջինս այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ՌՕՈւ օբյեկտներ գործուղման ընթացքում։

 

Բոնդարևի հավաստմամբ՝ կործանիչները տեղակայվելու են Բոբրույսկի (Մոգիլևսկի շրջան) ռազմական օդակայանում, որը տեխնիկական վերակառուցման առաջադրանք ունի արդեն։


Նույն շարքից