Ռազմական 

Ռուսաստանն ամեն ինչ կանի Ադրբեջանի հետ ռազմավարական կապերն ավելի զարգացնելու համար. Շոյգու

Ռուսաստանն ու Ադրբեջանը զարգացնելու են ռազմական համագործակցությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին,Ադրբեջանի Պատպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպամն ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեր ռազմական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, ինչպես մեր երկրների միջև համագործակցության մյուս ուղղությունները: Ինչ վերաբերում է կոնկրետ 2016 թվականի ընթացքում համագործակցությանը, ապա այն բավական հագեցված է»,-ասել է նա:

Շոյգուի խոսքերով, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության ոլորտում դեռ  առաջ գնալու տեղ ունեն և ռուսական կողմն ամեն ինչ կանի Ադրբեջանի հետ ռազմավարական և գործընկերային կապերն ավելի զարգացնելու համար:

Նույն շարքից