Ռազմական 

Ռուսաստանը կարող է ընդամենը 3 օրում ջախջախել ՆԱՏՕ-ին. Ամերիկյան վերլուծական կենտրոն

Պենտագոնի համար աշխատող Rand Corporation ամերիկյան վերլուծական կենտրոնը հաշվետվություն է ներկայացրել՝ նշելով, որ ռուսական Զինված ուժերը կարող են կայծակնային հարված հասցնել և Բալթյան երկրներում պարտության մատնել ՆԱՏՕ-ին: Փորձագետները պնդում են, որ Դաշինքի ուժերը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում նույնիսկ 60 ժամ չեն կարող դիմանալ, եթե ռուսական կողմը ցանկություն ունենա իր ամբողջ ուժով հարձակվել:

Rand Corporation-ը գրում է, որ վերոնշյալ երեք երկրներն ունեն ընդամենը 11 գումարտակ, որոնք հիմնականում հետևակային են և ուժեղ չեն պաշտպանվելիս, իսկ Ռուսասանը միայն Արևմտյան ռազմական շրջանում ունի 46 գումարտակ, որոնցց մի մասը հատուկ հարձակողական պատրաստվածություն ունեն, իսկ մյուսներն ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները հարձակվողներին աջակցելու համար:

Ռուսական ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ն ևս 8 գումարտակ կարող է տրամադրել, սակայն դա բավարար չի լինի ռուսներին կանգնեցնելու համար: Հենց դա է պատճառը, որ Rand Corporation-ն առաջարկում է ևս 4 լրացուցիչ գումարտակ տրամադրել Բալթյան երկրներին, ինչը հնարավոր է թույլ կտա ավելի շատ դիմադրություն ցույց տալ:

Նույն շարքից