Առողջապահություն 

Պարզվում է՝ ԱՆ-ի սկանդալի մեջ հայտնված պաշտոնյաները դեռ գնում են աշխատանքի

Այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով այն հարցին, թե բացի վերջին աղմկահարույց դեպքից, կան էլի գործեր, որոնք արվել են նակին նախարարների օրոք և հիմա բացահայտվել են, ասաց, որ երբեք նման նպատակ չի ունեցել. «Պետք է ասեմ, որ դեռևս 2014 թվականից մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տենդենց ունենք: Եթե այլ գործեր լինեին, դուք տեղյակ կլինեիք»:

Խոսելով ձերբակալվածների մասնագիտական որակների մասին՝ նախարարն ասաց, որ ձերբակալված պետը արհեստավարժ մասնագետ էր, իսկ մյուս հարցերի պատասխանը կտա քննությունը. «Կարող եմ վստահեցնել, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի»:

Ինչ վերաբերում է  դրան, թե աշխատանքի գնո՞ւմ են այդ մարդիկ, թե՝ ոչ, Մուրադյանն ասաց, որ որևէ միջնորդություն չկա նրանց աշխանքից ազատելու համար, եթե նման միջնորդություն լինի, արձագանք կլինի:

Նույն շարքից