Ռազմական 

Խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

analitik.am

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ղեկավարությամբ:

 

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցով է հանդես եկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2014թ. 9 ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության կողմից իրականացված գործունեության արդյունքները:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի կողմից կարևորվել է հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության հետ համագործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը, այն է` նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ զորամասերում տեղի ունեցած դեպքերի և պատահարների քանակի նվազումը:

 

Զորամասերում կարգապահության մակարդակը բարձրացնելու համար շեշտադրվել է շարունակել համատեղ աշխատանքները զինծառայողների շրջանում միջանձնյա կանոնադրային հարաբերությունների պահպանման, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցումը կանխելու, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների մասով մշտապես իրականացնել համապատասխան միջոցառումներ զորամասերում զինվորական ունեցվածքի չարաշահումների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ: Բացի այդ, տրվել են ցուցումներ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում ռազմական ոստիկանության կողմից պատշաճ կերպով գործընթացին մասնակցելու նպատակով անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել համար:

Նույն շարքից