Գիտություն 

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ

analitik.am

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից