Մշակույթ 

Հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կամփոփվի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ,

 «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հունիսի 18-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ից կմեկնարկի «Հնչում է Երևանը» խորագրով Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ փառատոնի ամփոփիչ համերգը:
Մայիսի 11-23-ն անցկացված մրցույթ-փառատոնի ընթացքում 10 անվանակարգում տարբեր գործիքներով պատանի երաժիշտները պայքարել են լավագույն գնահատականների համար:
Մրցույթի արդյունքներով լավագույնը ճանաչված դպրոցներն ամփոփիչ գալա-համերգում Երևանի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Երեկոյի ընթացքում կհնչեն փառատոնի լավագույն կատարումները:
Նշենք նաև, որ «Երևանյան ամառ» ծրագիրը հագեցած է երաժշտական տարբեր միջոցառումներով, որոնք առավել հետաքրքիր կդարձնեն երևանյան ամառային երեկոները:

Նույն շարքից