Ռազմական 

Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տալիս շփման գծում խաղաղություն պահպանել

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տալիս՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար շփման գծում դադարեցնել կրակոցներն ու սահմանում խաղաղություն պահել։

«Մենք բոլորս էլ ակնկալիք ունենք, որ խաղաղություն պետք է լինի։ Եվ որպեսզի վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծվեն՝ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայի, որ առաջին հերթին շփման գծում, ՀՀ սահմաններում դադարեցնեն կրակոցները, ինչն այս վերջին օրերին ավելի է լարվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ու Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումից ակնկալիքներ կան:

Նույն շարքից