Վերլուծական 

Դա երկար մտածված ծրագիր է, որը քայլ առ քայլ իրականացնում է.

analitik.am

«Ժակաման» թերթը գրում է. «Ռուսաստանը մի օրում քնից վեր չի կացել ու չի որոշել ՀՕՊ-ի հարցը բարձրացնել, Ադրբեջանի հետ չորսօրյա պատերազմի հարցը պլանավորել, Հայաստանի համար հոսանքը թանկացնել։ Դա երկար մտածված ծրագիր է, որը քայլ առ քայլ իրականացնում է։ Հարց է՝ մենք ունե՞նք դրան պատասխան հակաքայլեր», -«Ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Երևանում ծավալված հակառուսական ցույցերին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։

Վերջինս նկատեց, որ ինքը չի տեսնում մշակված, համարժեք քայլեր ու ծրագրեր, մինչդեռ բազմաթիվ դեպքեր եղան՝ սկսած Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելուց, Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը և բազմաթիվ այլ դեպքեր, որոնք կարող էին հասարակությանը համախմբող դեր ունենալ։ «Ես այս բոլոր դեպքերը համակարգված եմ դիտարկում։ Մեզ մոտ հիմա քննարկվում է ՀՕՊ-ը հանձնելու հարցը, մենք ցույց ենք անում ՀՕՊ-ը չհանձնելու համար։ Ռուսաստանը հոսանքը 7 դրամ թանկացնում է, մենք ցույց ենք անում այդ 7 դրամի համար։ Ավետիսյանների ընտանիքին սպանում են, մարդիկ դուրս են գալիս դրա համար։ Բայց այս բոլոր դեպքերը իրար կապող, շղթայի ծայրը բռնող քաղաքական ուժը չկա, որ ալտերնատիվ ծրագիր առաջարկի։ Ասի՝ էսօր ՀՕՊ-ը տվեցին, վաղը ուրիշ բան կտան։ Պետք է ի սկզբանե կանխել ամեն ինչ», - ասաց Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից