Ռազմական 

Ադրբեջանը և Վրաստանը համաձայնեցրել են ռազմական համագործակցությունը

analitik.am

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները համաձայնեցրել են 2015թ. երկկողմ համագործակցության ծրագրի նախագիծը՝ հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Բաքվում տեղի են ունեցել երկկողմ ռազմական խորհրդակցություններ Ադրբեջանի և Վրաստանի ռազմական գերատեսչությունների միջև։

Ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցել է պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմեդովը, վրացական կողմից՝ պաշտպանության նախարարության միջազգային կապերի և եվրաատլանտյան ինտեգրման դեպարտամենտի երկկողմ համագործակցության վարչության պետ Իոսիֆ Ջիկիան։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

 

Նույն շարքից