Ռազմական 

Ադրբեջանի զորավարժություններում մեկնարկել է մարտական կրակոցների փուլը

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՊԱ գործակալությանը, Ադրբեջանի  Զինված ուժերի զորավարժությունների շրջանակներում արդեն սկսվել է մարտական կրակոցների փուլը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը զորավարժությունները սկսել են հունիսի 19-ին: Դրանց մասնակցում է 25 հազար զինծառայող, ավելի քան 300 տանկ և զրահապատ մեքենա, ավելի քան 100 հրթիռահրետանային համակարգ, օդուժի 40 միավոր, ավելի քան 30 հակաօդային համակարգ: Զորավարժությունն անց է կացվում Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ: Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 24-ին:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների մասով:

Նույն շարքից