Ռազմական 

Հունաստանում ՀՀ Դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ

analitik.am

2014թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

 

Շնորհավորելով պրն Ավրամոպուլոսին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հանձնակատարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց անցած տարիներին Հունաստանի ազգային պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարական պաշտոններում հայ-հունական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում պրն Ավրամոպուլոսի ներդրած անձնական ավանդի համար:

 

Անդրադարձ կատարվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի` ս. թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստան կատարած պետական այցի արդյունքներին: Երկուստեք կարևորվեց հայ-հունական հարաբերությունների վերընթաց զարգացումը, մասնավորապես գոհունակությամբ արձանագրվեց ռազմական բնագավառում համագործակցության բարձր մակարդակը:

 

Հանդիպմանը մասնակցեց Հունաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:


Աթենք, «Հայաստան լրատու», 17.10.2014.

Նույն շարքից