Սպորտ 

Պորտուգալական թերթը ներողություն է պահանջում Ռոնալուից

Պորտուգալական Correio da Manhã թերթը ներողություն է պահանջում Պորտուգալիայի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուից, ով հունիսի 22-ին լիճն էր նետել զբոսանքի ժամանակ իրեն մոտեցած լրագրողի բարձրախոսը: Այս մասին հայտնում է AS պարբերականը:

«Սա շատ լուրջ արարք է, որը վարկաբեկում է ողջ երկիրը: Մենք կարծում ենք, որ առնվազն ներողություն պետք է ստանանք Ռոնալդուից և ֆեդերացիայից: Ռոնալդուն հավաքականի ավագն է և բոլորի համար պետք է օրինակ ծառայի, սակայն նա հակառական է անում», հայտարարել է  Correio da Manhã –ի հասարակության հետ կապերի հարցով տնօրեն Կառլուշ Ռոդրիգեշը:

Նույն շարքից