Այսօր՝ հունիսի 27-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Հիդաշելին հրաման է ստորագրել երկրում պարտադիր զինվորական ծառայություն վերացնելու մասին:
Հիդաշելին նշել է, որ օրենսդիր մարմնին չի հաջողվել համապատասխան օրենք ստորագրել, սակայն ինքն այլ ճանապարհ է գտել հարցը լուծելու համար:
Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարը ենթադրել էր, որ երկրում պարտադիր զինվորական ծառայությունը կվերանա 2017 թվականից: