Ռազմական 

Հարյուր մարտական ինքնաթիռ է մասնակցում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի վարժանքներին

analitik.am

Շուրջ հարյուր մարտական ինքնաթիռ եւ 130-ից ավելի հրամանատարական կետեր եւ տարբեր մակարդակների կառավարման կետեր են գործի դրված ԱՊՀ-ի յոթ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի՝ հոկտեմբերի 21-ի Մերձմոսկվայում առավոտյան սկսված վարժանքներում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

 

Մարտական պատրաստության ստուգմանը մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ՀՕՊ-ի գծով հերթապահ ուժերը:

 

Ընդամենը վարժանքներին մասնակցում են ԱՊՀ-ի երկրների շուրջ հարյուր ինքնաթիռներ, ներառյալ կործանիչ օդուժ (Սու-27, Միգ-29, ՄիԳ-31), ռմբակոծիչներ (Սու-24), գրոհայիններ (Սու-25), ինչպես նաեւ հեռահար օդուժ (Տու-22, Տու-160, Տու-95): Մասնակցում են նաեւ Կա-27, Մի-8 ուղղաթիռներ, ռադիոտեխնիկական զորքերի եւ զենիթահրթիռային զորքերի ստորաբաժանումներ:

 

Ինքնաթիռների անձնակազմները փոխադարձ մանեւրներ կիրականացնեն վարժանքներին մասնակցող երկրների օդային տարածությունում պետական սահմանը խախտած օդանավերը բացահայտելու նպատակով:

Նույն շարքից