Վերլուծական 

ԱՄՆ-ը ստիպված է որոշ զիջումներ անել Ռուսաստանին. Stratfor

analitik.am

ԱՄՆ-ը ստիպված է որոշ զիջումներ անել Ռուսաստանին Սիրիայի հարցով ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագրի առաջարկներում: Այս մասին գրում է Stratfor վերլուծական կազմակերպությունը:

Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առաջարկել է նոր համաձայնագիր ստորագրել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար: Ամերիկյան կողմը խոսք էր տվել իր ուժերը միացնել ռուսական ուժերին, ինչը թույլ կտա ավելի համակարգված պայքարել Սիրիայի տարածքում նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումների դեմ: Դրա փոխարեն ԱՄՆ իշխանությունները ցանկանում են, որ Պուտինն Ասադին համոզի հանգիստ թողնել ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացողներին:

«Հունիսի 27-ին արված առաջարկությունը Վաշինգտոնի փորձն է  փոխել Սիրիայում ստեղծված իրավիճակը և խուսափել հետագա լարվածությունից: Այդ առաջարկությունը որոշ զիջումներ է նախատեսում Ռուսաստանին: Այսպիսով ամերիկյան կողմը համագործակցելու է ռուսական կողմի հետ, նույնիսկ ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենալու: Մոսկվան երկար ժամանակ էր փորձում հասնել սրան, քանի որ դա թույլ կտա վերջ դնել Ռուսաստանի մեկուսացմանը և հասնել Վաշինգտոնի հետ երկխոսություն սկսելուն»,-գրում է Stratfor-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը դեմ է այս զիջմանը՝ զգուշանալով, որ դրա պատճառով աստիճանաբար թուլանալու է ճնշումը, որն ԱՄՆ-ն և դաշնակիցները գործադրում են Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցի պատճառով:

Նույն շարքից