Ռազմական 

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային կորպուսում

analitik.am

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի ենթակայության մի շարք զորամասեր: Նրան ուղեկցել են ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը, նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը, բանակային զորամիավորման հրամանատարը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետը։

 

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, տեղում ծանոթացել զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ շինարարական աշխատանքներին ու մասնակցել զորամասերից մեկի նոր բուժկետի բացման արարողությանը:

 

Ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` ճաշարանների, բուժկետերի, պահակատների և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման ու նորոգման աշխատանքները:

 

Կարևոր է նշել նաև, որ աշխատանքային այցի շրջանակներում բանակային զորամիավորման զրահատանկային զորամասերից մեկին հանդիսավոր կերպով հանձնվել է մարտական դրոշ:



Նույն շարքից