Հայաստանում գտնվող ռուսական ռազմական բազայում մարտական պատրաստվածության ստուգումներ են սկսվել: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ինֆորմացիայի համաձայն, հատկապես ուշադրություն է դարձվում հերթապահ ուժերին և ՀՕՊ միավորներին: Ստուգումներին մասնակցում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնց օգնությամբ էլ համապատասխան մարմինները հետևում են զորքերի տեղաշարժին:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նմանատիպ ստուգումները թույլ են տալիս ստուգել, թե որքանով են զորամիավորումները պատրաստ այս կամ այն մարտական առաջադրանքը կատարելուն և ի հայտ բերել գոյություն ունեցող թերությունները: