Գիտություն 

Բուհերում որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 15-ին պաշտոնապես կհրապարակվեն այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների ցուցակները։ Բայց մինչ այդ մեզ հաջողվել է ձեռք բերել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները։ Մեր աղբյուրները նկատում են, որ առկա պատկերը բավականին մոտ է նախորդ տարվա անցողիկ շեմերին։ Բայց կան նաև տարբերություններ։ Օրինակ. Երևանի պետական համալսարանում իրավագիտություն մասնագիտության դեպքոմ 2012 թվականին վճարովի տեղի անցողիկ միավորը (այստեղ անվճար տեղ չկա) եղել է 50, նախորդ տարի 2015-ին 55 իսկ այս տարի՝ 52.5։ Միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ դարձյալ գոյություն ունեցող միայն վճարովի համակարգ ընդունվելու համար 2012 թվականին բավարար է եղել 48.25 միավորը. 2015-ին՝ 50.75-ը, իսկ արդեն այս տարի՝ շեշտակի ցածր՝ 46.5-ը։ Մաթեմատիկա  մասնագիտության  անվճար  տեղերի անցողիկ միավորը 2012 թվականին եղել է 33.25, 2015-ին՝ 35.25, իսկ 2016-ին՝ 38.25։ Վճարովի համակարգ կարելի էր ընդունվել 2012 թվականին՝ 22 միավորով. 2015-ին՝ 19-ով, 2016-ին՝ 24.25-ով:

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի օրինակ՝ կառավարում մասնագիտության դեպքում վճարովի սովորելու համար անցողիկ միավորը 2012-ին եղել է 47.75, 2015-ին՝ 46. իսկ արդեն այս տարի 39.5»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից