Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո արդեն ավելի քան 1500 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հավելելով, որ ձերբակալություններ տեղի են ունենում ամբողջ երկրի տարածքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ: Իսկ ձերբակալվածների թվում կան ինչպես մեծ թվով զինվորականներ, այնպես էլ՝ քաղաքացիական անձինք: