Առողջապահություն 

Առողջապահության նախարարը՝ ՊՊԾ գունդը գրավողներին բուժօգնություն ցուցաբերելու մասին

Այսօր՝ հուլիսի 21-ին, կառավորության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ առավոտվա 9-ի դրությամբ բժիշկների օգնության է դիմել Երևանում գիշերը տեղի ունեցած դեպքերի ընթացքում տուժած 51 քաղաքացի՝ հավելելով, որ նրանցից 29-ը ոստիկան են:

Նախարարի խոսքերով, բոլորին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվել, ծայրահող ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չկան:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի վրա հարձակման օրը տուժածներին, Մուրադյանն աաց, որ թերևս Մկրտյան Գագիկի վիճակն էր ծանր, բայց արդեն դրական միտում կա:

Զինված խմբի անդամներին բուժօգնություն ցուցաբերելու հարցին պատասխանելիս ԱՆ նախարարն ասաց, որ շտապօգնության մեքենաները մոտակայքում են և կարող են օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին:

Այն դիտարկմանը, որ ՊՊԾ գունդը գրավողների մոտ շտապօգնության մեքենաներ չեն թողնում, Մուրադյանն ասաց, թե ինքը չի կարող մեկնաբանել, և երևի ճիշտ կլինի իրավապահներին դիմել մեկնաբանությունների համար. «Կարող եմ միայն ասել, որ բուժօգնությունը որևիցե մեկի համար անհասանելի չի լինի, մնածացը՝ պաշտոնական լրահոսով»:

Նույն շարքից