Հայազգի հայտնի դերասան Միխայել Գալուստյանը հայտնել է, որ լինելու է «Արտեկ» ճամբարում երեխաների արկածների մասին նկարահանվող «Илья Ивченко и Медведь-гора» ֆիլմի պրոդյուսերներից մեկը:
«Իլյա Իվչենկոն բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, ով շփման հետ խնդիրներ ունի: Նա չի սիրում շփվել հասակակիցների հետ և նախընտրում է գրքեր կարդալ Հին Հունաստանի մասին: Այդ պատճառով էլ տղայի հայրը որոշում է որդուն ուղարկել ամենալավ ճամբարը «Արտեկ»»,-խոսելով ֆիլմի գլխավոր հերոսի մասին ասել է Գալուստյանը:
Նա նաև պատմել է այն մասին, թե ինչու է համաձայնվել հանդես գալ որպես ֆիլմի պրոդյուսեր և ինչու է այդքան ոգևորված նախագծով:
Ֆիլմի մյուս պրոդյուսերը լինելու է ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը: Նախագծին կարող է մասնակցել նաև դերասանուի Յուլյա Պերեսիլդը: