Այն ընթացքում, երբ Օլիվեր Սթոունը վավերագրական ֆիլմ է նկարահանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հայազգի պրոդյուսեր Սաարյանը ուղիներ է փնտրում գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար, գրում է Life.ru-ն:
Երբ հունվարին հոլիվոդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն հայտարարեց, թե ցանկանում է ֆիլմում մարմնավորել Պուտինին, չէր էլ կարող մտածել, թե հայերից մեկն ինչ նշանակություն կտա այդ խոսքերին:
Life.ru-ն շարունակում է, որ արդեն մեկ ամիս անց Սաարյանը հանդիպումներ էր ունենում ու գումար որոնում Պուտինի մասին ֆիլմի համար: Ֆիլմում Պուտինին պետք է մարմնավորի դի Կապրիոն, իսկ ռեժիսորը պետք է լինի օրինակ Սփիլբերգը: