Վերլուծական 

Կա վտանգ, որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ)։ Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ եւ այլ կանոններով։ Հայաստանը չպիտի դառնա նաեւ Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» եւ «երախտագիտության» զզացմունքներից՝ որեւէ այլ զզացմունք հնարավոր չէ արտահայտել։

Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարեւոր վտանգ՝ որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս։

Ինձ թվում է՝ միակ բանը, որի համար Հայաստանի հասարակությունն ու քաղաքական ուժերը պիտի պայքարեն, Հայաստանի ինքնիշխանությունն է: Մնացածն ածանցյալ է: Եթե առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը մրցեն, թե ով է ավելի լավ ծառայելու կրեմլրին, այդ պայքարն ի սկզբանե անհաջողության կմատնվի անկախ նրանից, թե ուժերի ինչ հարաբերակցություն կլինի նոր խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից