Բունդեսվերն ուժեղացնում է թուրքական Ինջիրլիկում գտնվող իր զինծառայողների անվտանգությունը: Օպերատիվ շտաբը հայտնել է, որ դա կապ ունի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ:
Բանն այն է, որ Անկարան հայտարարել է, թե զինվորականները և ոստիկանությունը չեն կարող ինչպես հարկն է պաշտպանել երկրի հարավային հատվածի օդային տարածքը:
Գերմանական կոնտինգենտի ղեկավարության որոշմամբ, այսուհետ թռիչքներ կարող են իրականացնել միայն այն ինքնաթիռները, որոնք ունակ են պաշտպանվել հրթիռներից: Այս հարցում գերմանական օրինակին հետևել են ԱՄՆ-ը և Դանիան, որոնք նմանատիպ որոշումներ են կայացրել