Ռազմական 

Ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրեջանական բանակի զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ վիրավորվ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:

Նշվում էր նաև, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նույն շարքից