Ռազմական 

Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան Կովկասում խաղաղության երաշավորն է. Անտոնով

Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան Կովկասում խաղաղության երաշավորն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հաջող գործունեությունը մեր դաշնակցային հարաբերությունների ևս մեկ ցուցանիշն է»,-ասել է նա:

Անտոնովը խոսել է նաև Հայաստանում ռուսական ռազմական բազայի  գործունեության հարցերը կարգավորող միջպետական հանձնաժողովի աշխատանքներ մասին. «2016 թվականի համար նախատեսված աշխատանքները հաջորղ կերպով իրականացվում են: Այս տարվա համար կա ավելի քան 40 միջոցառում, որոնցից 22-ն արդեն իրագործվել են»,-հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարարը:

Նույն շարքից