Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ-երի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի ԶՈւ փոխնախարար Անատոլի Անտոնովը լրագրողների հետ զրուցի ժամանակ հայտնել է, որ ավարտին է մոտենում երկու երկրների զինված ուժերի Զորքերի միավորած խմբավորումներ ստեղծելու մասին համաձայնագրի պատրաստման և ստորագրման գործընթացը:
Անտոնովը նաև նշել է, որ Հայաստանը Ռուաստանի դաշնակիցն է և առանցքային գործընկերն Անդրկովկասում. «Մենք հաջող կերպով համագործակցում են ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային կառույցների և առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Ռուսաստանի ԶՈւ փոխնախարարի խոսքերով, այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում կա ավելի քան 50 պայմանագիր և համաձայնագիր, իսկ հեռագա համագործակցության ուղղությման աշխատանքները շարունակվում են: