Ռազմական 

Ռուսաստանից Հայաստան կժամանեն հազարավոր դեսանտներ

Ռուսաստանի օդադեսանտային զորքերը մտադիր են Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությանը մասնակցել նույն մասշտաբներով, որը կլիինի «Փոխգործակցություն-2016»-ի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի փոխհրամանատար Ալեքսանդր Վյազնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում զորավարժություններին մասնակցել պատրաստվող զինվորականների թվի շուրջ՝ կարծիք հայտնելով, որ մասշտաբները լինելու են առնվազն «Փոխգործակցություն-2016»-ի մասշտաբների չափ:

Հավելենք, որ «Փոխգործակցություն-2016» զորավարժություններն անց են կացվելու օգոստոսի 16-19-ին Պսկովում:

Նույն շարքից