Ռումինիայի ԱԳ նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ը Թուրքիայում գտնվող իր միջուկային զենքը թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման ֆոնի վրա տեղափոխում է Ռումինիա:
Ավելի վաղ եվրոպական Euroactiv ինտերնետ-պարբերականը հայտնում էր, որ Վաշինգտոնն Ինջիրլիկ ռազմաբազայից դուրս է բերում և Ռումինիա է տեղափոխում Թուրքիայում սառը պատերազմի տարիներից գտնվող իր միջուկային զենքը: