Ադրբեջանի ռազմածովային ուժերում երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ հրամանատարական զորավարժություններ են սկսվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը:
Հայտնվում է, որ զորավարժությունների ընթացքին հետևում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով եղել է ռազմածովային ուժերի նավերի մշտական տեղակայման վայրում և ստուգել անձնակազմի պատրաստվածությունը:
Զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 25-ին: