Առողջապահություն 

Փորձագետները բարձր են գնահատել Հայաստանի կարողությունները

Գերմանիայից, Ֆինլանդիայից, Մեծ Բրիտանիայից և Շվեդիայից ժամանած ԱՀԿ-ի ներկայացուցիչները և անկախ փորձագետներն անցած շաբաթ Հայաստանում էին Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ընթացքի համատեղ արտաքին գնահատում իրականացնելու նպատակով: Գնահատումն առնչվում էր 4 ուղղության և 19 ոլորտի՝

1. Կանխարգելում

1) Քաղաքականություն, օրենսդրություն և ֆինանսավորում

2) Համակարգում, հաղորդակցում և ջատագովում

3) Հակամանրէային կայունություն

4) Զոոնոզներ

5) Սննդամթերքի անվտանգություն

6) Իմունականխարգելում

7) Կենսանվտանգություն և կենսապահովություն

2. Հայտնաբերում

1) Ազգային լաբորատոր համակարգ

2) Իրական ժամանակում համաճարակաբանական հսկողություն

3) Հաշվետվողականություն

4) Կադրերի պատրաստում

3. Արձագանքում

1) Պատրաստվածություն

2) Արտակարգ արձագանքման գործողություններ

3) Համագործակցություն հանրային առողջապահության և անվտանգության կառույցների միջև

4) Արձագանքման բժշկական անձնակազմի և միջոցների ուղարկում և ընդունում

5) Ռիսկի հաղորդակցում

4. Միջազգային առողջապահական կանոններին առնչվող այլ վտանգներ, սահմանային անցակետեր

1) Սահմանային անցակետեր

2) Քիմիական իրադարձություններ

3) Ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներ

Թեմաների լայն ընդգրկումը վերաբերում էր շահագրգիռ բոլոր ոլորտների գործունեությանը: Բավական բարդ և բազմակողմանի գնահատում էր, որն իրականացվում էր այս գործընթացի համար մշակված գործիքի կիրառմամբ: Բուռն քննարկումների, բանավեճերի արդյունքում հայ մասնագետները մեկնաբանում, գնահատում և հիմնավորում էին առկա կարողությունները, որոնք փորձագետների խմբի կողմից քննության էին առնվում:

Գնահատումն իրականացնող բոլոր փորձագետները փաստեցին, որ Հայաստանն շատ բարձր կարողություններ ունի Միջազգային առողջապահական կանոնների ներդրման գործընթացը պատշաճ իրականացնելու և Կանոնների պահանջներն ապահովելու համար: Նշենք, որ Միջազգային առողջապահական կանոնների ներդրումը շարունակական գործընթաց է և առաջիկայում կմշակվի նշված կարողությունների պահպանմանը և զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագիր՝ Կանոններով պահանջվող կարողությունների կայունությունն ապահովելու նպատակով:

Նույն շարքից