Ռազմական 

Արցախի նախագահը Հայաստանի և Արցախի ԶՈւ նախարարների հետ եղել է շփման գծում

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին օգոստոսի 22-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

   Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

  Այնուհետև հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարները արևելյան ուղղությամբ հետևել են մի շարք պլանային միջոցառումների, որոնց ընդգրկված էին բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները:

   Բանակի հրամանատարի կողմից իրադրությունը ներկայացնելուց և միջոցառման առանձնահատկությունները նշելուց հետո, համապատասխան զեկույցներ են հնչել նշված ուղղությունում առկա ուժերի հարաբերակցության, հակառակորդի հավանական գործողությունների և մեր կողմից նախապատրաստվող համարժեք քայլերի վերաբերյալ, իրականացվել է փոխգործակցություն, ճշգրտվել են հրամանատարների և ենթակա ստորաբաժանումների անելիքները:

Նույն շարքից