Մշակույթ 

BBC-ն հրապարակել է իր վարկածով XXI դարի 100 լավագույն ֆիլմերի ցանկը

2001 թվականին էկրաններ բարձրացած Դևիդ Լինչի «Mulholland Drive» հոգեբանական թրիլերը գլխավորել է BBC-ի վարկածով  XXI դարի լավագույն ֆիլմերի ցանկը: 100 լավագույն ֆիլմերի ցանկն ամբողջությամբ հրապարակվել է BBC-ի կայքում:

Ցանկում երկրորդ հորիզոնականում հայտնվել է  2000 թվականին հանդիսատեսի դատին հանձնված ռեժիսոր Վոնգ Կարվայի «Սիրային տրամադրություն» ֆիլմը: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է  Փոլ Թոմաս Անդրեսոնի «Նավթ» դրաման (2007 թվական):

Հավելենք, որ  BBC-ի վարկածով լավագույն ֆիլմերի ցանկը կազմվել է աշխարհի 177 կինոքննադատների կողմից:

Նույն շարքից