Ռազմական 

Թուրքիան օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել են  օպերացիա, որի նպատակն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրել Հալեպի նահանգում գտնվող Ջարաբլուս քաղաքը, այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հավելելով, որ օպերացիան սկսվել է այս գիշեր:

Գործակալության տեղեկություններով, օպերացիայի նպատակներից են նաև ներգաղթյալների նոր հոսքը կանխել և տարածաշրջանի բնակչությանը հումանիտար օգություն տրամադրելու համար պայմաններ ստեղծելը:

Նշվում է նաև, որ ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցույց տալիս՝ ամեն կերպ փորձելով պահել քաղաքը:

Նույն շարքից