Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դրա համար ել ռուսական ռազմական ինքնաթիռները չեն կարող օգտվել Ինջիրլիկի ռազմաբազայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին NTV-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, թե ռուսական կողմը ցանկության դեպքում կարող է օգտագործել Ինջիրլիկի ռազմական բազան Սիրիայում գործող ահաբեկիչներին հարվածելու համար:
Միևնույն ժամանակ նա հավելել էր, որ ռուսական իշխանություններն այդ հարցով չեն դիմել թուրքական կողմին: