Մշակույթ 

Մահացել է մեքսիկացի աշխարհահռչակ երգիչ Խուան Գաբրիելը

Ամերիկյան Սանտա Մոնիկայում սրտի կաթվածից մահացել է աշխարհահռչակ մեքսիկացի երգիչ, պրոդյուսեր Խուան Գաբրիելը:

66-ամյա Գաբրիելը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն մեքսիկացի կոմպոզիտորներից մեկը: Նա հատկապես հայտնի է աշխարհի իսպանալեզու հատվածում:

Գաբրիելն ավելի քան 1000 երգի հեղինակ է, ամբողջ աշխարհում ունեցել է ավելի քան 8000 ելույթ: Նրա երգերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Նույն շարքից