32-ամյա տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով հիվանդանոցի 4-րդ հարկի պատուհանից ցած է նետվել:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին՝ Արմավիրի մարզում տղամարդը «ձախ նախաբազկի կտրած վերքերով» դիմել է «Վաղարշապատ»-ի բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու նպատակով, սակայն մինչև բժիշկները նրան բուժօգնություն կցուցաբերեին՝ նա ինքնասպանություն գործելու նպատակով հիվանդանոցի 4-րդ հարկի պատուհանից ցած է նետվել: