Ռազմական 

Թուրքիայում ևս 820 զինվորական է հեռացվել համակարգից

analitik.am

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ևս 820 զինվորական է հեռացվել համակարգից: Այս մասին հայտնում է Hyrriett-ը՝ հղում անելով  Թուրքիայի պաշտպանության նախարարությանը՝ հավելելով, որ բոլոր հեռացվածները ծառայում էին ռազմածովային և ցամաքային ուժերում, նրանց թվում սպաներ չկա:

Հեռացված զինվորականները կասկածվում են Անկարայի կողմից հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆաթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ սա դեռ վերջը չէ:

Նույն շարքից